«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգները ևս մասնակցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 18-21-ը կայացած Մանկական ուռուցքաբանության միջազգային միության SIOP Asia 2023 15-րդ համաժողովին։
Մասնավորապես՝ հիվանդանոցի ԿՏ ծառայության ղեկավար, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Լևոն Դավթյանի գլխավորությամբ մեր մասնագետները ներկայացրեցին ռադիոլոգիական ախտորոշման առանձնահատկությունները մանկական ուռուցքաբանությունում։
Զեկույցների թեմաներն են՝
«Neuroblastoma vs Wilms tumor»- Մարիամ Փիլոյան, Լևոն Դավթյան,
«Pediatric liver tumors: Diagnosis»- Լիլիթ Գանջալյան, Լևոն Դավթյան։
Նշենք, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության 15-րդ հոբելյանական համաժողովի շրջանակում 150-ից ավելի խոսնակ, շուրջ 500 մասնակից 60 երկրից ներկայացրին մանկական ուռուցքաբանության ոլորտում իրենց փորձը, ձեռքբերումներն ու ծրագրերը:
.png)